Ադրբեջանցիներն Արցախում կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։
Նոյեմբերի 22-ին ժամը 14:30-ին Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ Դիլիջանում իր ծառայողական մեքենայի մասնակցությամբ վթարի մասին
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ծառայողական մեքենան,...
1 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել․ ՊՆ «Կամազ» է շրջվել
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող...
22-ամյա մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխային օրորոցում հայտնաբերել է մահացած
Նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում «Սևան» բժկական կենտրոնից...
ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ
Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղ...