ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ Դիլիջանում իր ծառայողական մեքենայի մասնակցությամբ վթարի մասին
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ծառայողական մեքենան, վթարի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Նշվում է, որ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Auroranews-ը կապ հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը վթարի ժամանակ եղել է մեքենայում։
«Չհասկացանք, թե ինչ եղավ, երևի սառած էր ճանապարհը, անսպասելի ստացվեց։ Բարեբախտաբար լուրջ բան չի եղել, վարորդն է վնասվածք ստացել, մեքենան է վնասվել, ես լավ եմ»,-ասաց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ:Այս...
22-ամյա մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխային օրորոցում հայտնաբերել է մահացած
Նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում «Սևան» բժկական կենտրոնից...
1 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել․ ՊՆ «Կամազ» է շրջվել
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող...
Ինչպես է Մոսկվայում տղամարդը շփոթել և սպանել հայ երիտասարդին
Հայտնի են դարձել Մոսկվայի հյուսիսում հայ երիտասարդի մահապատժի մանրամասները։ Կասկածյալը, որը բերման է ենթարկվել տաք...