ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ
Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
«Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպի նիստի վայր տանող ճանապարհները փակ են լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և անհատների համար, որոնք օժտված չեն հատուկ տրամադրված անցագրերով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ:Այս...
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ Դիլիջանում իր ծառայողական մեքենայի մասնակցությամբ վթարի մասին
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ծառայողական մեքենան,...
1 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել․ ՊՆ «Կամազ» է շրջվել
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող...
Տնտեսագիտական համալսարանի ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ ի՞նչ է կատարվում
Նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77...