Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 56-ամյա վարորդը «07»-ով բախվել է ավտոտեխսպասարկման կայանի պատին
Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 56-ամյա Ռոբերտ Մ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ավտոտեխսպասարկման կայանի պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռոբերտ Մ-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 56-ամյա Ֆրիդա Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Հրշեջ փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, և ժամանած Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկները արձանագրել են նրա մահը։



Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողի դի է հայտնաբերվել․ ՊՆ
Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտն...
Մոսկվայում ադրբեջանցին հայերի է դանակահարել․ կա մեկ զոհ․ Infoteka24
Մոսկվայի արևելքում ծեծկռտուքի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Զոհը, ըստ նախնական տեղեկությունների, ազգ...
Ոստիկանությունը հայտնում է, թե ինչից է մահացել Ֆրանսիայի հրապարակի վրանում գտնված անձը
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ֆրանսիայի հրապարակում դժբախտի հետ կապված, որի արդյունքում վրանում մարդ էր մահացել։...
Եղևնիների սպանդ՝ Գորիսում․ ծառերը բնից կտրում են
Գորիսից ահազանգում են, որ արդեն մի քանի օր է անտառտնտեսության աշխատակիցները մասսայական ծառահատումներ են իրականացնում` կա...