ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի վզին են փաթաթում «խաղաղության պայմանագիր», որն Արցախի մահվան դատավճռին է. Արցախի ԱԺ փոխնախագահ
Լուռ համաձայնությամբ կամ ճնշման տակ, կարևոր չէ, համաշխարհային և տարածաշրջանային դերակատարները ՀՀ վզին են փաթաթում «խաղաղության պայմանագիր», որն Արցախի համար համարժեք է մահվան դատավճռին։ Այս մասին արտահերթ նիստում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։
«Ավելի ցածր կարգավիճակով Արցախը կլինի «դաղլը Կարաբաղ»։ Դա Արցախի վերջն է, Հայաստանի վերջն է։ Դիմում ենք ՀՀ ժողովրդին, Սփյուռքին, ողջ հայությանը՝ ժամն է համախմբման՝ հանուն հայրենիքի փրկության»,- նշեց Բաղունցը՝ հավելելով, որ շատերը 2020թ նոյեմբերին մնացին Արցախում՝ զենքը ձեռքին, պատրաստ զոհվելու, բայց՝ չհանձնվելու։
«Հանուն մեր երեխաների ապագայի, հանուն համայն հայության ապագայի, մենք փաստացի հայտարարում ենք համահայկական կոնսոլիդացիա։ Յուրաքանչյուր ոք, ում համար հայի պատիվն ու արժանապատվությունը դատարկ խոսքեր չեն, կանգնեք Արցախի կողքին և հռչակեք ձեզ Արցախի քաղաքացի»,- նշեց Դաղունցը՝ հայտարարելով, որ եթե մենք աննկուն վճռականությամբ կրկին ոտքի կանգնենք՝ մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում, աշխարհը վերջապես դեմքով կշրջվի դեպի մեր հնագույն ժողովուրդը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Պուտինին ասաց` որն է գլխավոր հարցը
Այս այցը ունի ոչ միայն պրակտիկ, այլև խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 փաստաթուղթ է ստորագրվել Ռուսաստանի և Հայաստանի միջև
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանել է Ալիևին
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է անում կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խա...