ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Պուտինին ասաց` որն է գլխավոր հարցը

 Այս այցը ունի ոչ միայն պրակտիկ, այլև խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակին եւ ցույց է տալիս, որ մեր երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:

Նա նաեւ նշեց. 

 

«Ես հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ավելի արդյունավետ կլինի:

 

Մենք մշտապես կապի մեջ ենք, շատ հաճախ հանդիպում ենք, հեռախոսազրույցներ ենք ունենում: Սա նաեւ այն պատճառով է, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, պրատիկորեն բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակույթով, կրթությամբ, ռազմատեխնիկական համագործակցությամբ:

 

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, մենք արդյունավետ համագործակցում ենք ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում:

 

Պետք է նորից ընդգծեմ ձեր բացառիկ դերը 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման գործում: Դրանից  հետո ռուսական խաղաղապահներն են գործում Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների կենսագործունեությունն ապահովում է անվտանգությունը: Պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դառնա ավելի արդյունավետ:

Եվ իհարկե, գլխավոր հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն է: Ես վստահ եմ, որ մենք այսօր այդ մասին էլ կխոսենք:

Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ  բանակցություններ»: