ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները ներկայացնելիս հնչեցրած իր հայտարարությունները և որոշ պարզաբանումներ ներկայացրեց։
«Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի և Արցախի պետականությունը պահպանելու համար»,-Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի տպավորությամբ որոշ մարդիկ երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա։
«Ոչ, Ղարաբաղի ժողովուրդը դուրս պետք է չգա Ղարաբաղից։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ։ Սրա մասին է խոսքը»,- շեշտեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ պատերազմում զինծառայողները դրա համար են զոհվել, որպեսզի հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար։
«Մենք ճանապարհ ենք բացել, որպեսզի մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»,- ընդգծեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 փաստաթուղթ է ստորագրվել Ռուսաստանի և Հայաստանի միջև
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Պուտինին ասաց` որն է գլխավոր հարցը
Այս այցը ունի ոչ միայն պրակտիկ, այլև խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ Ալիևի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանել է Ալիևին
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է անում կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խա...