ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանել է Ալիևին
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է անում կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
Ալիևն անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին` մասնավորապես նշելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի: Ակնարկելով, որ խումբը կդադարեցնի ԼՂՀ կարգավորման հարցով իր գործունեությունը:
Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին գնահատականներին` ասելով.
«Եթե արձանագրենք, որ Մոսկվայի այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի, ֆրանսիացի համանախագահները, ապա կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն:
Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ հարցի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել: Բայց այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան ու քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձառությունը՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս», - ասաց նա:
Ալիևն այսօր հայտարարել էր նաև, որ եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության պայմանագիր ստորագրելուց, ապա իրենք պաշտոնապես կհայտարարեն, որ չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Փաշինյանն իր այսօրվա ելույթում ուշադրություն դարձրեց տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը վերաբերվող մի շարք հարցերի` մասնավորապես ասելով.
«Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի ու Ռուսաստանի մոտեցումների նույնականացումը: Տվյալ հարցում կարող ենք արձանագրել մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը ու այս ֆոնին ուզում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղագծի ու ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով. հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել ու համաձայնեցնել»,-ասաց
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 փաստաթուղթ է ստորագրվել Ռուսաստանի և Հայաստանի միջև
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Պուտինին ասաց` որն է գլխավոր հարցը
Այս այցը ունի ոչ միայն պրակտիկ, այլև խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...