Կարևոր զարգացում բրյուսելյան հանդիպումից հետո. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Միրզոյանի և Բայրամովի հեռախոսազրույցի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Բրյուսելում կայացած հանդիպմանը:
«Կարևոր զարգացում անցած շաբաթ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո. ԵՄ-ը ուղիղ կապերի և փոխգործակցության կողմնակից է»,- գրել է Կլաարը՝ անդրադառնալով Միրզոյանի և Բայրամովի այսօր կայացած հեռախոսազրույցին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Լը Պեն՝ 28.20 տոկոս, Մակրոն 26.15. վերջին տվյալները՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից
Հրապարակվել են Ֆրանսիայի ՆԳՆ պաշտոնական տվյալները այսօր երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով: Ինչպե...