Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք պետք է շարժվենք դեպի ազգային արժույթներ: Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա: .. Որքան գիտեմ՝ վերջին մի քանի վճարումները կատարվել են ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է Քերոբյանը РБК-ին տված հարցազրույցում:
Իր հերթին, «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը լրատվամիջոցին հաստատել է, որ ռուսական էներգետիկ ընկերության՝ Հայաստանին գազի մատակարարման մի քանի տարվա պայմանագիրը թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով:
«Այս հնարավորությունն օգտագործվում է»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...
Արայիկ Հարությունյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել Փաշինյանի այսօրվա հայտարարությունների պատճառով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մ...