Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարությունը, Բրյուսելում Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպումը տևել է մոտ 4 ժամ։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը զրուցել են. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլ...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց։ Դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությու...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է : Այս մասին գրել է ArmLur. am-ը, հղում տալով իր տեղեկություններին: Նշվում է,...
The New York Times-ը հաստատել է ռուս զինվորականների սպանության տեսագրության իսկությունը
Արտասահմանյան լրատվամիջոցները երկու օր անց ճանաչել են ռուս զինվորականների սպանության տեսագրության իսկությունը. The New Y...