Քաղաքականություն

ԵՄ-ը նախկինում երբեք չի գործել որպես ռազմական կազմակերպություն. Լավրով

ԵՄ-ը նախկինում երբեք չի գործել որպես ռազմական կազմակերպություն. Լավրով
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բացառապես ռազմական լուծման մասին Բորելի հայտարարությունները զգալիորեն փոխում են խաղի կանոնները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է…

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բացառապես ռազմական լուծման մասին Բորելի հայտարարությունները զգալիորեն փոխում են խաղի կանոնները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС-ը:

 

Նա նշել է, թե Արևմուտքը Կիևին վերածում է ցատկահարթակի՝ Ռուսաստանին վերջնականապես ճնշելու համար: Իր խոսքով՝ այդ մասին է վկայում Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի «արտասովոր» հայտարարությունը՝ Ուկրաինայի իրավիճակի բացառապես ռազմական լուծման վերաբերյալ:

 

«ԵՄ-ը նախկինում երբեք չի գործել որպես ռազմական կազմակերպություն»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Բորելն ավելի վաղ նշել էր, թե «պատերազմները հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում»։

Նմանատիպ հոդվածներ

Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները

Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250