Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 24-ամյա տղայի դի
Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգով ժամանած Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը։ Ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ Հ-ի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Ով է եղել այսօր մահացած երիտասարդը․ ինչ է կատարվել․ մանրամասներ
Մանրամաներ են հայտնի դարձել այսօր Աջափնյակում 24-ամյա երիտասարդ տղայի մահվան դեպքից: Մասնավորապես ArmLur.am-ի հասած տեղե...
Հայտնաբերվել է աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողը․ շրջանառվում են հայտնի մարդկանց անուններ
Երեկ՝ փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները իրականացրել են հատուկ օպերաց...
Ավազակային հարձակում Ակունքում. հանցագործին խանգարել են տուժողի փեսան ու աղջիկը
Երեկ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտե...