15 հազար դրամ «նվերի» թակարդը․ կեղծ AMIO Bank-ի էջով փորձում են գողանալ քաղաքացիների գումարները
Կիբեռոստիկանությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերում տարածվում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի իբրև թե համատեղ «շահավետ» առաջարկը ներկայացնող կեղծ գովազդ։
Դրան հավատալու հետևանքով քաղաքացիները հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը կրկնօրինակող կեղծ կայքում։ 15,000 ՀՀ դրամ պարգևատրում ստանալու խոստումով օգտատերերից պահանջում են լրացնել բանկային հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը, ինչը խաբեություն է՝ բանկային հաշիվներից միջոցներ հափշտակելու նպատակով։
Տվյալներն արդեն փոխանցած անձանց հորդորում են․
- Անհապաղ կապ հաստատել բանկի հետ և պահանջել ժամանակավորապես սառեցնել հաշիվը։
- Անմիջապես փոխել օնլայն բանկինգի գաղտնաբառը։
Նմանատիպ հոդվածներ
Դպրոցներից 87 մլն դրամի հափշտակություն․ հաշվապահը, նրա կինն ու տնօրենները մեղադրյալի աթոռին
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը,...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․«Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեցո...
Սեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ համայնքի տար...
Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի
Երևանում սույն թվականի օգոստոսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպմ...