Սպորտ

Արման Ծառուկյանին խոստացել են տիտղոսային մենամարտ․ նոր մանրամասներ UFC-ից

Արման Ծառուկյանին խոստացել են տիտղոսային մենամարտ․ նոր մանրամասներ UFC-ից
MMA-ի հայտնի լրագրող Արիել Հելվանին նոր մանրամասներ է հայտնել Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա մենամարտի վերաբերյալ։Հելվանիի խոսքով՝ շատերի համար անսպասելի էր, որ UFC-ի վարկանիշային…

MMA-ի հայտնի լրագրող Արիել Հելվանին նոր մանրամասներ է հայտնել Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա մենամարտի վերաբերյալ։




Հելվանիի խոսքով՝ շատերի համար անսպասելի էր, որ UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջատարների թվում գտնվող Ծառուկյանը կմրցի Ռուֆիի հետ, որը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։




«Ոչ ոք չէր սպասում, որ Արմանը կմենամարտի վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուֆիի հետ։ Ինչպես ինձ փոխանցել են՝ UFC-ի ղեկավարությունն Արմանին վստահեցրել է, որ այս դիմակայությունում հաղթանակի դեպքում նա երաշխավորված տիտղոսային մենամարտ կստանա», — նշել է Հելվանին։



Ծառուկյանի և Ռուֆիի մենամարտը կկայանա սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում անցկացվող UFC 331 մրցաշարի շրջանակում։ Այն լինելու է մրցաշարի համագլխավոր իրադարձություններից մեկը։



29-ամյա հայազգի մարզիկը ներկայում ունի 5 անընդմեջ հաղթանակների շարք։ Վերջին մենամարտում նա խեղդող հնարքով հաղթել էր Դեն Հուկերին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250