Հութիները հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել են Եմենի նահանգին․ կան զոհեր
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է Մարիբ նահանգի «Սահն Ալ-Ջին» ռազմական ճամբարի ուղղությամբ զանգվածային հարվածներ հասցնելու մասին։
Շարժման զինված ուժերի հայտարարության համաձայն՝ հարվածներն իրականացվել են մեծ թվով հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։
«Մեծ թվով հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել «Սահն Ալ-Ջին» ճամբարում թշնամու ուժերի կուտակումներին, ինչպես նաև պահեստներին, տեխնիկային և ռազմական սարքավորումներին», — ասվում է հայտարարության մեջ։
Հութիները նշել են, որ հարվածները հասցվել են սաուդյան ուժերի և նրանց աջակցող խմբավորումների տեղաշարժերին հետևելուց հետո։ Շարժումը հայտարարել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել ռազմական օբյեկտներին։
Ավելի վաղ տեղական ռազմական աղբյուրը հայտնել էր, որ «Անսար Ալլահ»-ը Մարիբի ուղղությամբ արձակել է 15 հրթիռ։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...