Ով է եղել այսօր մահացած երիտասարդը․ ինչ է կատարվել․ մանրամասներ
Մանրամաներ են հայտնի դարձել այսօր Աջափնյակում 24-ամյա երիտասարդ տղայի մահվան դեպքից: Մասնավորապես ArmLur.am-ի հասած տեղեկությունների համաձայն՝ մահացած երիտասարդն աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչության հատուկ ջակտայինների բաժնում: Ասել է, թե նախկին ոստիկան է եղել: Նա աշխատել է նաև Աբովյան փողոցի 3 կոտորակ 1 հասցեում գործող Մամբա ակումբում որպես անվտանգության աշխատակից:
Ավելին հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից է եղել եւ մեծ ջանասիրություն է ցուցաբերել: Արդյոք երիտասարդը ինքնասպան է եղել, թե նրան սպանել են, իրավապահները պարզում են: Ի դեպ տղային հայտնաբերել են ծնողները, ովքեր լսել են կրակոցի ձայնը, մտել են սենյակ եւ տեսել են իրենց որդուն այդ վիճակում:
Հիշեցնենք, որ shamshyan.com –ը գրել էր, որ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։ Արդյունքում իրավապահները փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ Ա-ի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Հայտնաբերվել է աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողը․ շրջանառվում են հայտնի մարդկանց անուններ
Երեկ՝ փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները իրականացրել են հատուկ օպերաց...
Ավազակային հարձակում Ակունքում. հանցագործին խանգարել են տուժողի փեսան ու աղջիկը
Երեկ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտե...
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել են ամուսինների դիեր
Փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկան...