Նոր ջերմային ռեկորդ․ գերազանցվել է 2023-ի ցուցանիշը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացրել է Հյուսիսային կիսագնդում սահմանված ջերմաստիճանային նոր ռեկորդի մասին։շ
«Օգոստոսի 1-ին Հյուսիսային կիսագնդում միջին օրական ջերմաստիճանը հասել է +22,742 °C-ի՝ դառնալով ամենաբարձր ցուցանիշը ERA5 վերավերլուծության տվյալների ամբողջ շարքում՝ սկսած 1940 թվականից։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2023 թվականի օգոստոսի 1-ին, երբ Հյուսիսային կիսագնդի միջին ջերմաստիճանը կազմել էր +22,723 °C։
Այսպիսով՝ նախորդ առավելագույն ցուցանիշը գերազանցվել է 0,019 °C-ով։ Թեև թվային տարբերությունը փոքր է թվում, խոսքը ոչ թե առանձին քաղաքի կամ երկրի, այլ ամբողջ Հյուսիսային կիսագնդի միջին ջերմաստիճանի մասին է, ուստի նույնիսկ հարյուրերորդական աստիճանի փոփոխությունը նման հսկայական տարածքի համար նշանակալի ցուցանիշ է»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 9-ից եղանակը կտրուկ կփոխվի․ հորդառատ անձրև, կարկուտ և մինչև 25 մ/վ քամի
Օգոստոսի 8-9-ը Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակի մարզում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռնային հատվածներում,...
19:00 Լուրերը մեկ տողով. Ոստիկանների ձերբակալություն, կարկուտ՝ Շիրակի մարզի համայնքներում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Հայաստանում երկու ոստիկան է ձերբակալվել խոշոր կաշառքի դիմաց երեք տարի...
15:00 Լուրերը մեկ տողով. Multi Wellness -ը նոր անուն ունի. ՀԷՑ-ի արձագանքը՝ Կարապետյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության նախկին ղեկավարության պնդու...
15:00 Լուրերը մեկ տողով. Ռեստորանային թունավորում Երևանում, 3 անձ՝ քրեական հետապնդման տակ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Երևանյան ռեստորաններից մեկում սնվելուց հետո երեք քաղաքացի սուր աղիքայ...