Հայաստանի արտաքին առևտուրը փոխվում է․ ՌԴ-ի հետ շրջանառությունը նվազել է, ԵՄ արտահանումն աճել է հումքի հաշվին
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրի հիմնական ուղղություններում փոփոխություններ են գրանցվել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,9 տոկոսով, այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Ռուսաստանի հետ առևտրի ընդհանուր ծավալը մոտ 3,33 մլրդ դոլարից նվազել է մինչև 2,63 մլրդ դոլար։ Հայաստանից արտահանումը փոքր-ինչ կրճատվել է՝ 1,28 մլրդ դոլարից հասնելով 1,23 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը նվազել է ավելի զգալի՝ 2,04 մլրդ դոլարից մինչև 1,4 մլրդ դոլար։
Անկման հիմնական պատճառներից մեկը վերարտահանման ծավալների նվազումն է։ Միաժամանակ նվազել է նաև Հայաստանից Ռուսաստան պտուղ-բանջարեղենի մատակարարումը։ Եթե նախորդ շրջանում արտահանվել էր մոտ 85 մլն դոլարի գյուղմթերք, ապա այժմ ցուցանիշը նվազել է մինչև 56 մլն դոլար։
Եվրամիության երկրների հետ առևտրում աճ է գրանցվել, սակայն հիմնականում՝ հումքի արտահանման հաշվին։ Մասնավորապես, Բելգիայի և Բուլղարիայի հետ ապրանքաշրջանառության աճը պայմանավորված է եղել պղնձի խտանյութի մատակարարումներով։
Միաժամանակ ԵՄ շուկա պատրաստի արտադրանքի, թարմ մրգի, բանջարեղենի, գինու և կոնյակի արտահանումը շարունակում է մնալ սահմանափակ։
ԱՄՆ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է՝ 180 մլն դոլարից հասնելով 256,1 մլն դոլարի։ Սակայն դեպի ԱՄՆ արտահանումը դեռևս չի հասել նախկին մակարդակին՝ ալյումինե փայլաթիթեղի նկատմամբ սահմանված հակադեմպինգային միջոցներից հետո։
Աճ է գրանցվել նաև Չինաստանի և Իրանի հետ առևտրում։ Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է մինչև 1,47 մլրդ դոլար, հիմնականում՝ թանկարժեք մետաղների, ինչպես նաև պղնձի և մոլիբդենի խտանյութերի մատակարարումների հաշվին։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է պետական բարձր շքանշանով
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ,...
Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը
Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային հեշտացնել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը։Հարավային Կորե...
Հայաստանը պատրաստ է Իրանից ավելի շատ գազ ստանալ. Խուդաթյան
Հայաստանն աջակցում է Իրանից բնական գազի մատակարարումների ծավալների մեծացման նախաձեռնությանը։ Այդ մասին «Ազատության» հետ...