Ռազմական

Կիևի մարզը՝ ԱԹՍ-ների հարվածի տակ․ զոհերի և վիրավորների թվում երեխաներ կան

Կիևի մարզը՝ ԱԹՍ-ների հարվածի տակ․ զոհերի և վիրավորների թվում երեխաներ կան
ՌԴ-ի կողմից ԱԹՍ-ներով Կիևին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր, ինչի մասին տեղեկացնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի Telegram-յան…

ՌԴ-ի կողմից ԱԹՍ-ներով Կիևին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր, ինչի մասին տեղեկացնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի Telegram-յան ալիքը։


Վարչակազմի ղեկավարի փոխանցմամբ՝ Բրովարիի շրջանում ընկած բեկորներից վնասվել են տնտեսական շինություններ, մասնավոր բնակելի տուն և ավտոմեքենաներ, ինչպես նաև հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքի տարածքում։


«Ցավոք, զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա։ Եվս երեքը տուժել են, նրանց թվում նույնպես երեխա կա։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին», - նշել է պաշտոնյան։


Նշվում է նաև, որ դեպքի վայրերում աշխատանքներ են իրականացնում փրկարարներն ու բոլոր անհրաժեշտ ծառայությունները, իսկ հետևանքների վերացումը շարունակվում է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250