Քաղաքականություն

Քաղցկեղը տարածվել է ոսկրերում և այլ օրգաններում. Ջո Բայդենի առողջական վիճակը վատացել է

Քաղցկեղը տարածվել է ոսկրերում և այլ օրգաններում. Ջո Բայդենի առողջական վիճակը վատացել է
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հայտնել է, որ իր հոր քաղցկեղը տարածվել է ոսկրերում և այլ օրգաններում:BBC News-ի հարցազրույցում Հանթեր Բայդենը պատմել է, որ հիվանդությունը 83-ամյա…

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հայտնել է, որ իր հոր քաղցկեղը տարածվել է ոսկրերում և այլ օրգաններում:


BBC News-ի հարցազրույցում Հանթեր Բայդենը պատմել է, որ հիվանդությունը 83-ամյա նախկին նախագահին ուժեղ ցավեր է պատճառում և լրջորեն վատթարացնում է նրա վիճակը:


«Քաղցկեղը շատ ծանր բան է։ Շատ տխուր է դա տեսնելը»,- չկարողանալով զսպել հույզերը՝ ասել է Հանթեր Բայդենը։

Նրա փոխանցմամբ՝ հիվանդությունը «մետաստազներ է տվել ոսկրերում և այլ տեղերում», իսկ հոր վիճակը «շատ ցավոտ» է ու «հյուծիչ»։

Հանթեր Բայդենը հորն անվանել է «մեր ընտանիքի կենտրոնը»՝ նրան համարելով լավագույն հայր, ամուսին և պապիկ։ «Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել հորս և նրա առողջության մասին, այն է, որ կուզեի՝ նա ավելի շատ բողոքեր»,- հավելել է նա։

Զրույցի ընթացքում Հանթեր Բայդենը մեկնաբանել է նաև իրեն լիակատար և անվերապահ ներում շնորհելու հոր որոշումը, որը ստորագրվել էր 2024 թվականի դեկտեմբերին։ Նա ընդունել է, որ ներում շնորհելը վատ քայլ էր ամերիկյան հասարակության շահերի, Սահմանադրության և Ջո Բայդենի քաղաքական ժառանգության տեսանկյունից, սակայն հայտնել է, որ շնորհակալ է հորն այդ որոշման համար։

«Ի՞նչ կմտածեիք իմ հոր մասին, եթե նա դա ինձ համար չաներ»,- ասել է Հանթեր Բայդենը։

Նա նշել է, որ Ջո Բայդենը գնացել է այդ քայլին՝ մտավախություն ունենալով, որ որդին կդառնա Դոնալդ Թրամփի վարչակազմի թիրախը։ Միևնույն ժամանակ, Հանթերը հայտնել է, որ մինչև պաշտոնական որոշումը ինքն ու հայրը չեն քննարկել ներում շնորհելու հնարավորությունը։

Ջո Բայդենը որդուն ներում է շնորհել 2024 թվականի դեկտեմբերին՝ չնայած նախկինում բազմիցս հայտարարել էր, որ չի միջամտելու նրա քրեական գործերին։ Ներումը վերաբերում էր զենքի ապօրինի պահման գործով դաշնային դատավճռին, հարկային գործին, որտեղ Հանթերն ընդունել էր մեղքը, ինչպես նաև 2014-2024 թվականներին նրա կողմից կատարված ցանկացած այլ դաշնային հանցագործության։

Հանթեր Բայդենը պատմել է նաև թմրամիջոցներից ունեցած ծանր կախվածության մասին։ Նրա խոսքով՝ ամենածանր շրջանում ինքը օրական գրեթե մեկ գալոն օղի էր խմում և գրեթե յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կրեկ օգտագործում։ Նա այդ շրջանն անվանել է «դժոխք երկրի վրա»՝ հայտարարելով, որ թմրանյութերն ու ալկոհոլը սկզբում իրեն թվում էին տագնապի և միայնության դեմ պայքարելու միջոց, սակայն ի վերջո քիչ էր մնում սպանեին իրեն։

Հանթեր Բայդենը հավելել է, որ չի պատրաստվում առաջադրվել ընտրովի պաշտոններում և ցանկանում է օգնել այլ մարդկանց՝ հաղթահարելու կախվածությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250