ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են Պարսից ծոցի երկրներին տրամադրել Իրանի դեմ․ Փեզեշքիան
Իրանի նախագահը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, մեղադրել Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իսլամական Հանրապետությունը զինաթափելու և ոչնչացնելու ցանկության համար:
«Չենք կարող թույլ տալ նրանց զրկել մեզ մեր ռազմական և պաշտպանական կարողություններից և ստիպել խոնարհվել»,- շեշտել է Մասուդ Փեզեշքիանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանը չի ցանկանում ներխուժել որևէ երկիր և Իսրայելի պես ընդլայնել իր տարածքները, քանի որ բոլոր հարևան երկրներին համարում է իր եղբայրները։
Նա մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը և ԱՄՆ-ն փորձում են Պարսից ծոցի երկրներին տրամադրել Թեհրանի դեմ, իրանական կողմն աշխատում է դա կանխելու ուղղությամբ: Փեզեշքիանը կրկնել է, որ կարգավորման գործընթացը և բանակցությունները խոչընդոտում է ամերիկյան կողմը:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք անում: Պետք է հասկանանք՝ երբ կռվել, իսկ երբ խաղաղություն կնքել»,- շարունակել է պաշտոնյան:
Խոսելով ներքին զարգացումներից՝ նախագահը վստահեցրել է, որ Կառավարության և զինված ուժերի միջև տարաձայնություններ չկան։
«Իրանը միասնական է, հակառակը ցանկանում են տեսնել միայն թշնամիները»,- հավելել է Փեզեշքիանը:
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Տաթևի նախկին համայնքապետից կբռնագանձվի ավելի քան 4.4 մլն դրամ՝ հափշտակված գումարի դիմաց
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցն ընդդեմ Սյունիքի մարզի...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...