Ավազակային հարձակում Ակունքում. հանցագործին խանգարել են տուժողի փեսան ու աղջիկը
Երեկ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 23:00-ի սահմաններում։
Դիմակավորված մի անձ մուտք է գործել Ակունք գյուղի բնակարաններից մեկը, բռունցքով հարվածել բնակչուհու դեմքին և դանակի գործադրմամբ, սպառնալիքներ հնչեցնելով նրանից պահանջել գումար: Սակայն տղամարդը նկատել է, որ կնոջը դուստրն ու փեսան են այցելում` դադարեցրել է իր գործողություններն ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ քրեական է գործ հարուցվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով` ավազակության հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Ով է եղել այսօր մահացած երիտասարդը․ ինչ է կատարվել․ մանրամասներ
Մանրամաներ են հայտնի դարձել այսօր Աջափնյակում 24-ամյա երիտասարդ տղայի մահվան դեպքից: Մասնավորապես ArmLur.am-ի հասած տեղե...
Հայտնաբերվել է աղմկահարույց հանցագործության մեջ հետախուզվողը․ շրջանառվում են հայտնի մարդկանց անուններ
Երեկ՝ փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները իրականացրել են հատուկ օպերաց...
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել են ամուսինների դիեր
Փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկան...