Քաղաքականություն

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։Կազմակերպության գլխավոր քարտուղար վերապատվելի…

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։




Կազմակերպության գլխավոր քարտուղար վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյի հայտարարության մեջ նշվում է, որ անհանգստության պատճառ են դարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահների գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները։




Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցին կարևոր դեր ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում, ինչպես նաև համաշխարհային քրիստոնեական համայնքում։




Կազմակերպության գնահատմամբ՝ սրբավայրերում ուժի կիրառման և հոգևորականների ձերբակալությունների մասին տեղեկությունները հարցեր են առաջացնում կրոնական ազատության, պաշտամունքի վայրերի անձեռնմխելիության և եկեղեցական կառույցների ինքնավարության վերաբերյալ։



WCC-ն նաև նշել է, որ կոշտ հասարակական հռետորաբանությունը կարող է խորացնել ներքին տարաձայնությունները։




Կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել կրոնական առաջնորդների և հաստատությունների իրավունքները, պահպանել իրավական պատշաճ ընթացակարգերը և խուսափել քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես կրոնական կառույցների թիրախավորում։




Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նաև կոչ է արել պետական մարմիններին և կրոնական համայնքներին վարել բաց ու կառուցողական երկխոսություն՝ ընդգծելով փոխադարձ հարգանքի կարևորությունը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250