Քաղաքականություն

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին
ԱՄՆ Սենատը վերջնական քվեարկությամբ ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ և երկրորդային մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ օրինագիծը։Քվեարկության արդյունքում փաստաթղթին կողմ է արտահայտվել 86…

ԱՄՆ Սենատը վերջնական քվեարկությամբ ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ և երկրորդային մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ օրինագիծը։




Քվեարկության արդյունքում փաստաթղթին կողմ է արտահայտվել 86 սենատոր, դեմ՝ 11-ը։ Օրինագիծն ընդունվել է Սենատի ամառային արձակուրդից առաջ անցկացված վերջին նիստում։

Նախաձեռնությունը նախատեսում է ոչ միայն նոր սահմանափակումներ Ռուսաստանի նկատմամբ, այլև երկրորդային պատժամիջոցներ այն երկրների և ընկերությունների դեմ, որոնք շարունակում են խոշոր տնտեսական կապեր պահպանել Մոսկվայի հետ կամ օգնում են շրջանցել գործող սահմանափակումները։

Օրինագծի ընդունման դեպքում ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք շարունակում են համագործակցել Ռուսաստանի հետ որոշակի ոլորտներում։

Օրինագծի հեղինակները նշում են, որ նպատակը Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելն է և Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը նպաստելը։




Այժմ փաստաթուղթը պետք է քննարկվի Ներկայացուցիչների պալատում, որը աշխատանքը կվերսկսի միայն սեպտեմբերին։




Միաժամանակ, հանրապետական սենատոր Ռենդ Փոլը քննադատել է նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այն կարող է բացասական հետևանքներ ունենալ հենց ԱՄՆ քաղաքացիների համար։




Նրա խոսքով՝ օրինագիծը կարող է հանգեցնել ամերիկացիների համար հարկերի աճի՝ մոտ կես տրիլիոն դոլարի չափով, քանի որ մաքսատուրքերը, ըստ նրա, փաստացի վճարում են ներմուծվող ապրանքների սպառողները։




Փոլը նաև նշել է, որ նախաձեռնությունը չի նպաստի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը և կարող է վնասել ԱՄՆ-ի ռազմավարական դիրքերին աշխարհում։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250