Հարձակում մեկի վրա՝ հարձակում բոլորի վրա․ Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան նոր դաշինք են ձևավորում
Թուրքիայի նախագահի հայտարարությամբ՝ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կնքված եռակողմ պաշտպանական համաձայնագիրը որևէ երկրի դեմ ուղղված չէ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայում ստորագրված փաստաթուղթը, հայտնել է, որ այն հիմնված է հավաքական զսպման վրա և նպաստելու է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում երկրների համագործակցության ծավալմանը, պաշտպանական արդյունաբերության համատեղ ծրագրերի մշակմանն ու ահաբեկչության դեմ պայքարին։ Թուրքիայի ղեկավարը շեշտել է նաև, որ սույն համաձայնագիրն ուղղված չէ որևէ պետության դեմ և բաց է տարածաշրջանային խաղաղության, կայունության ու բարեկեցության ձգտող բոլոր երկրների համար։
Իր հերթին Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը նշել է, որ ստորագրված փաստաթուղթը առանցքային քայլ է ռազմավարական փոխգործակցության ծավալման և այդ պետությունների ժողովուրդների միջև առկա եղբայրական սերտ կապերի հետագա ամրապնդման ճանապարհին։
Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված «Մեքքայի համաձայնագիրը» լրատվամիջոցներում որակվում է որպես «մուսուլմանական ՆԱՏՕ»։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ փաստաթղթի առանցքային դրույթներից է հավաքական պաշտպանության պայմանը, որի համաձայն՝ կողմերից որևէ մեկի դեմ իրականացված զինված հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր մասնակիցների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Տաթևի նախկին համայնքապետից կբռնագանձվի ավելի քան 4.4 մլն դրամ՝ հափշտակված գումարի դիմաց
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցն ընդդեմ Սյունիքի մարզի...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
ԱԺ-ում թեժ արձագանք՝ «ով ինչ է տվել Ղարաբաղին» հայտարարությանը․ ՔՊ պատգամավորը հուզվեց
ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը Ազգային ժողովում արձագանքել է Արամ Վարդևանյանի հայտարարությանը և անհամաձայնություն հայտն...