Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնի գագաթնաժողովից մեկ տարի անց հեռախոսազրույց են ունեցել
2026 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցի ընթացքում ղեկավարները մտքեր են փոխանակել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կազմակերպված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ, որի ընթացքում երկու երկրների միջև հաստատվել էր խաղաղություն և նախաստորագրվել խաղաղության համաձայնագրի տեքստը։
Կողմերն առանձնահատուկ ընդգծել են նախագահ Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ Կառավարության առանցքային դերակատարումը խաղաղության գործընթացի առաջմղման հարցում։ Նրանք փաստել են նաև վերջին մեկ տարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
Հեռախոսազրույցում կարևորվել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ որպես խաղաղության տված օգուտների շոշափելի արդյունք։ Այս շրջանակում կողմերն անդրադարձել են ադրբեջանական նավթամթերքի՝ Հայաստան արտահանմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից այլ ուղղություններ իրականացվող տարանցիկ բեռնափոխադրումներին։
Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների համաձայն TRIPP երթուղու իրագործմանն առնչվող հարցեր։ Երկու երկրների ղեկավարները շեշտել են խաղաղության գործընթացն առաջ տանելու և տարածաշրջանում տևական խաղաղություն, կայունություն, կապակցվածություն ու տնտեսական համագործակցություն ապահովելու ուղղությամբ ջանքերի շարունակման անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը պատվիրել է հոգևոր հովվի սպանությունը՝ վրեժխնդրության շարժառիթով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վար...
Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բաց...
ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին խոսույթը չպետք է շարունակել․ Փաշինյան
Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախuտակ...
Տաթևի նախկին համայնքապետից կբռնագանձվի ավելի քան 4.4 մլն դրամ՝ հափշտակված գումարի դիմաց
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցն ընդդեմ Սյունիքի մարզի...