Քաղաքականություն

TRIPP-ը պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով. ԱՄՆ դիվանագետ

TRIPP-ը պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով. ԱՄՆ դիվանագետ
Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը հայտարարել է, որ TRIPP երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով, ամրապնդի տարածաշրջանային ինտեգրումն ու…

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը հայտարարել է, որ TRIPP երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով, ամրապնդի տարածաշրջանային ինտեգրումն ու Արևելք–Արևմուտք ուղղությամբ տրանսպորտային կապերը, ինչպես նաև փոխադարձ տնտեսական օգուտ և բարեկեցություն ստեղծի Ադրբեջանի ու տարածաշրջանի համար։


«TRIPP երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով, ամրապնդի տարածաշրջանային ինտեգրումն ու Արևելք–Արևմուտք ուղղությամբ տրանսպորտային կապերը, ինչպես նաև փոխադարձ տնտեսական օգուտ և բարեկեցություն ստեղծի Ադրբեջանի ու տարածաշրջանի համար»։ Հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։


«Վերջին մեկ տարվա ընթացքում TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել, և առաջիկա տարում այս գործընթացը միայն կարագանա»,– ասել է ամերիկացի դիվանագետը։


Քարլոնն անդրադարձել է նաև ԱՄՆ–Ադրբեջան ռազմավարական գործընկերությանը։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել։


Նրա խոսքով՝ այս գործընթացը շարունակվել է ընթացիկ տարվա փետրվարին, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Բաքու կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևի հետ ստորագրել է ԱՄՆ–Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիան։


Քարլոնը հայտնել է, որ դրանից հետո կողմերը սկսել են աշխատանքը ռազմավարական գործընկերության իրականացման ուղղությամբ, իսկ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարձրաստիճան փոխադարձ այցերի թիվն ավելացել է։


Դիվանագետը նշել է, որ հունիսին ստորագրվել է կրիտիկական նշանակության օգտակար հանածոների ոլորտում համագործակցության վերաբերյալ նոր փոխըմբռնման հուշագիր, առաջին անգամ անցկացվել է ԱՄՆ–Ադրբեջան տնտեսական երկխոսությունը, իսկ ամերիկյան ընկերությունները կնքել են միլիարդավոր դոլարների առևտրային և ներդրումային համաձայնագրեր։


«Մենք դեռ նոր ենք սկսում աշխատանքը։ Առջևում դեռ շատ աշխատանք կա»,– ասել է Քարլոնը։


Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ցույց է տվել Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը ԱՄՆ-ի նվիրվածությունը։


«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր արձանագրած առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ մենք աշխատում ենք միասին։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր երկրները համատեղ ջանքերով կհասնեն ևս բազմաթիվ կարևոր հանգրվանների»,– հավելել է Քարլոնը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250