Սպորտ

Պետք է խաղադաշտում ապացուցեմ, որ արժանի եմ․ Մխիթարյանը՝ «Ինտերում» իր ապագայի մասին

Պետք է խաղադաշտում ապացուցեմ, որ արժանի եմ․ Մխիթարյանը՝ «Ինտերում» իր ապագայի մասին
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանից առաջ հարցազրույց է տվել իտալական La Gazzetta dello Sport պարբերականին:Անդրադառնալով պայմանագրի երկարաձգմանն ու խաղաժամանակի…

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանից առաջ հարցազրույց է տվել իտալական La Gazzetta dello Sport պարբերականին:


Անդրադառնալով պայմանագրի երկարաձգմանն ու խաղաժամանակի երաշխիքներին՝ նա նշել է. «Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել. դա նույնիսկ արդարացի չէր լինի, քանի որ ես ինքս պետք է խաղադաշտում ապացուցեմ՝ արժանի եմ տեղ ունենալ թիմում, թե ոչ: Բայց զգում եմ, որ կարող եմ ևս մեկ տարի բարձր մակարդակով խաղալ, ուստի ակումբի հետ միասին որոշեցինք մնալ ևս մեկ տարի: Հետո կտեսնենք»:


Խոսելով նոր մրցաշրջանում իր դերի մասին՝ Մխիթարյանն ընդգծել է. «Դերը սովորականն է։ Ես միշտ մարզվել եմ առավելագույնս, որպեսզի օրինակ ծառայեմ մյուսներին, հատկապես՝ երիտասարդներին»:


Պատասխանելով հարցին, թե արդյոք սա իր կարիերայի վերջին տարին է, ֆուտբոլիստը հայտնել է. «Չգիտեմ (ծիծաղում է)։ Այսօր անհնար է դա որոշել: Պետք է հասկանամ, թե ինչպես ինձ կզգամ այս մրցաշրջանի ավարտին: Իմ տարիքում իմաստ չունի երկարաժամկետ ծրագրեր կազմել»:


Հայաստանի հավաքականի նախկին ավագը նախորդ ամիս երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը մինչև 2027 թվականի ամառ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250