Սպորտ

Մի օր նա կնվաճի «Ոսկե գնդակը»․ Ֆերդինանդը՝ Բելինգեմի մասին

Մի օր նա կնվաճի «Ոսկե գնդակը»․ Ֆերդինանդը՝ Բելինգեմի մասին
Անգլիայի ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի համոզմամբ՝ իր հայրենակից Ջուդ Բելինգեմը ապագայում կստանա ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական պարգևը։«Մանչեսթեր Յունայթեդի»…

Անգլիայի ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի համոզմամբ՝ իր հայրենակից Ջուդ Բելինգեմը ապագայում կստանա ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական պարգևը։


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստն այս մասին հայտարարել է հեղինակային Rio Ferdinand Presents փոդքասթի ընթացքում։ Նա նշել է. «Կարծում եմ՝ մի օր Բելինգեմը կնվաճի «Ոսկե գնդակը»»։


Հարկ է հիշեցնել, որ Ջուդ Բելինգեմը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»։ Հունիսի վերջին անգլիացի կիսապաշտպանը դարձավ 23 տարեկան։ ԱԱ-2026-ում «սերուցքայինների» աստղային ֆուտբոլիստը Անգլիայի ազգային հավաքականի ընտրատարածքում մասնակցած 8 խաղում խփել է 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250