Քաղաքականություն

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է միասին փակեն Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորման աղբյուրները․ ֆոն դեր Լայեն

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է միասին փակեն Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորման աղբյուրները․ ֆոն դեր Լայեն
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Գրեհեմի օրինագծի ընդունումը ԱՄՆ Սենատի կողմից։ X սոցիալական ցանցում նա նշել է․ «Կրեմլի ագրեսիան…

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Գրեհեմի օրինագծի ընդունումը ԱՄՆ Սենատի կողմից։ X սոցիալական ցանցում նա նշել է․ «Կրեմլի ագրեսիան սնուցող եկամտի յուրաքանչյուր աղբյուր պետք է հարվածի տակ դրվի բոլոր կողմերից»։


Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը միասնական ուժերով արգելափակել Ռուսաստանի ռազմական կարողությունների ֆինանսավորման ուղիները, որոնց թվում են էներգակիրների արտահանումը, ռուս օլիգարխների ստացած եկամուտները, ինչպես նաև «ստվերային նավատորմի» գործունեությունը։


Եվրահանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ համակարգված պատժամիջոցների նպատակն է «զրկել Ռուսաստանին պատերազմը շարունակելու միջոցներից» , որում նա «չի կարող հաղթել»։


Ֆոն դեր Լայենը նաև շեշտել է, որ միասին գործելու պարագայում Եվրոպան և ԱՄՆ-ը կարող են առավել մեծ արդյունքների հասնել, և կողմերին հորդորել է շարունակել պատժամիջոցային քաղաքականության համադրումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250