Խոշոր հրդեհ Երևանի բնակելի շենքի տանիքում, բնակիչներին տարհանել են
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի 1-ին նրբանցքի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պարեկները հրշեջների և մի քանի քաղաքացիների օգնությամբ շենքից տարհանեցին բնակիչներին, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի նախ կանխեն 5-րդ շենքի տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, ինչը նրանց հաջողվեց:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Եթե հրշեջները մի քիչ ուշանային, կրակը կտարածվեր և ամբողջ շենքի տանիքը կվերածվեր մոխրակույտի: Պարեկներին հալալ էր, հրշեջ-փրկարարների, թաղի մի քանի երիտասարդների հետ տարհանեցին բնակիչներին, և մեր տեղեկություններով էլ, տուժածներ չկան»: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Այս պահին հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել, նրանց կողմից էլ կատարվում են հետախուզական աշխատանքներ՝ տանիքում կրակի թաքնված օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդը սպառնում է իրեն ցած նետել Կիևյան կամրջից
Արդեն կես ժամ է, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամ...
Դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 20մ ընկել ձորը. կա 3 վիրավոր
Հունվարի 21-ին` ժամը 19։14-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղր...
Բուժկենտրոնը՝ Արցախում ծանր վնասվածք ստացած երեխայի վիճակի մասին. մանրամասներ
Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով...