Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը
Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային հեշտացնել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը։
Հարավային Կորեայի արդյունաբերության և առևտրի նախարարության առևտրային բանակցությունների վարչության ղեկավար Ե Հան Գուն Մեծ Բրիտանիայի առևտրի հարցերով նախարար Անաս Սավայի հետ տեսակապով քննարկել է սահմանափակումների ազդեցությունը։
Սեուլը մտահոգություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի կողմից 2027 թվականի հունվարից ռուսական բնական հեղուկ գազի հետ կապված ծառայությունների՝ այդ թվում ծովային փոխադրումների և ապահովագրության արգելքը կարող է խաթարել գազի մատակարարումները Հարավային Կորեա։
Կորեական կողմի խոսքով՝ դա կարող է անդրադառնալ երկրի էներգետիկ անվտանգությանը, քանի որ Հարավային Կորեան ռուսական գազի որոշ մատակարարումների վրա ունի երկարաժամկետ պայմանագրեր։
Մասնավորապես, Հարավային Կորեայի գազային կորպորացիան մինչև 2028 թվականի մարտը պայմանագիր ունի «Սախալին-2» նախագծի շրջանակում արտադրվող հեղուկացված բնական գազի ներմուծման համար։
Ե Հան Գուն նշել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցների կիրառման հարցում ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել։ Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը նախկինում բացառություն էր սահմանել «Սախալին-2»-ի գազի մատակարարումների համար դեպի Հարավային Կորեա և Ճապոնիա։
Կողմերը քննարկել են նաև առևտրային այլ հարցեր, այդ թվում՝ հարավկորեական պողպատի ներմուծման սահմանափակումները։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Հայաստանը պատրաստ է Իրանից ավելի շատ գազ ստանալ. Խուդաթյան
Հայաստանն աջակցում է Իրանից բնական գազի մատակարարումների ծավալների մեծացման նախաձեռնությանը։ Այդ մասին «Ազատության» հետ...
Ռուսական շուկայի համար նախատեսված պանիրը կիրացվի Հայաստանում. Պանրագործների միության նախագահ
Հայաստանում կաթի և բնական կաթից պատրաստվող կաթնամթերքի, այդ թվում՝ պանրի դեֆիցիտ կա, ուստի կաթնամթերքի արտահանման ժամանա...
Խոշոր հարկ վճարողները բյուջե են փոխանցել ռեկորդային՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակում առաջին 1000 խոշոր հարկ վճարո...