Այլ

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղեգիծը կործանարար է. Մատվիենկո

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղեգիծը կործանարար է. Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու ձգտումը գնահատում է որպես հանրապետության համար ոչ նպաստավոր և նույնիսկ…


Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու ձգտումը գնահատում է որպես հանրապետության համար ոչ նպաստավոր և նույնիսկ «կործանարար» ուղղություն։



ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Մատվիենկոն նշել է, որ խոսքը վերաբերում է Երևանի արտաքին քաղաքական ընտրությանը՝ ընդգծելով, որ ռուսական կողմը բացասաբար է վերաբերվում եվրաինտեգրման գործընթացին և այն չի համարում Հայաստանի շահերից բխող։



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ։ ՀՀ ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության օրակարգը, կարևորել երկխոսության շարունակականությունն ու անդրադարձել երկկողմ հարաբերությունների ընթացիկ մի շարք հարցերի։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250