Օգոստոսի 7-ին և 8-ին Երևանում կփոխվեն մի շարք ավտոբուսների երթուղիները
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով օգոստոսի 7-ին և 8-ին փոփոխություններ կլինեն մի շարք ավտոբուսային երթուղիներում։
Փոփոխությունը կվերաբերի 10, 14, 18, 41, 46, 50 և 74 համարի ավտոբուսային երթուղիներին։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ նշված երթուղիները կշարունակեն սպասարկել ուղևորներին փոփոխված ուղեգծով՝ շրջանցելով շինարարական հատվածը։
Քաղաքացիներին հորդորում են հաշվի առնել ժամանակավոր փոփոխությունները և երթևեկությունը նախապես պլանավորել։
Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարության պատճառով ս.թ օգոստոսի 7-ն և 8-ին.հ. 10 երթուղի՝ Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով:Հետադարձ՝ նույն երթուղով: Հ. 14 երթուղի՝ Տիգրան Մեծի պողոտա – Պապ թագավորի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Աբովյան փողոց՝ շարունակությունը նույն ուղեգծով:Հետադարձ՝ նույն երթուղով: Հ. 18 երթուղի՝ Կորյունի փողոց – Չարենցի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով:Հետադարձ՝ նույն երթուղով: Հ. 41 երթուղի՝ Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովա փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով:Հետադարձ՝ նույն երթուղով: Հ. 46 երթուղի՝ Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովայի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով:Հետադարձ՝ նույն երթուղով: Հ. 50 երթուղի՝ Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովայի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով:Հետադարձ՝ նույն երթուղով: Հ. 74 երթուղի՝ Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց – Խանջյան փողոց – Սայաթ Նովայի փողոց – Նար-Դոսի փողոց – Տիգրան Մեծի պողոտա՝ շարունակությունը նույն ուղեգծով:Հետադարձ՝ նույն երթուղով:
Նմանատիպ հոդվածներ
Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը. MediaHub
Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ...
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը...