Մատվիենկոն՝ Ռուբինյանին․ Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե շարունակվեն երրորդ երկրների պահանջով ՌԴ քաղաքացիների ձերբակալությունները։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններն ու միջխորհրդարանական համագործակցությունը։ Մատվիենկոն նշել է, որ Երևանի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, ըստ իրեն, հաճախ չեն համապատասխանում գործնական քայլերին։
Կողմերը նաև ընդգծել են երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման կարևորությունը՝ նշելով, որ դրա հերթական նիստը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս։
ՌԴ Դաշնության խորհրդի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...