Պատահարներ

Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. վերջինս մահшցել է

Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. վերջինս մահшցել է
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Երևանում ժամը 16:50-ի սահմաններում Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել…

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Երևանում ժամը 16:50-ի սահմաններում Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ աղբավայրում աշխատանքներեր կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել ու այն լցվել է աշխատակցի վրա։ Տեղում աղբավայրի աշխատակիցներն ու փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել շտապօգնությանը։



Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:


Դեպքի փաստով քննչական բաժնում «աշխատանքային կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250