Դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 20մ ընկել ձորը. կա 3 վիրավոր
Հունվարի 21-ին` ժամը 19։14-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ երկու ավտոմեքենա սահել են դեպի ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարավանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, իսկ «Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել դեպի հարակից ձորը։ «Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Գ․-ն (ծնված 1956 թ.) և Ն․ Բ․-ն (ծնված 1989 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Նմանատիպ հոդվածներ
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Բուժկենտրոնը՝ Արցախում ծանր վնասվածք ստացած երեխայի վիճակի մասին. մանրամասներ
Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով...
Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդը սպառնում է իրեն ցած նետել Կիևյան կամրջից
Արդեն կես ժամ է, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամ...
Խոշոր հրդեհ Երևանի բնակելի շենքի տանիքում, բնակիչներին տարհանել են
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակներ...