«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկային ծառայությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գ.-ն իր ավտոմեքենայում պահում է չթույլատրելի հատուկ ռադիոկապ (ռացիա), որով նա տեղեկանում է մայրաքաղաքում օպերատիվ ծառայությունների շարժին: Պարեկները Պռոշյան փողոցում հայտնաբերել են վերջինիս ու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզվել է, որ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը հավաստի էր. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է «ռացիան» և այլ իրեր: Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Շամշիանի տեղեկություններով՝ ամենավերին էշելոններից փորձել են պարեկների վրա ազդել, որպեսզի Գևորգ Գ.-ին, ով ընկերական շրջապատում հայտնի է «Կոնդեցի կռիսի տղա» մականվամբ, բերման չենթարկեն:
Նմանատիպ հոդվածներ
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. Opel Zafira-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քա...
Վրաերթի է ենթարկել հետիոտնին, հետո բախվել կայանած Nissan March-ին
Երեկ՝ հունվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բ...
Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդը սպառնում է իրեն ցած նետել Կիևյան կամրջից
Արդեն կես ժամ է, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամ...
Խոշոր հրդեհ Երևանի բնակելի շենքի տանիքում, բնակիչներին տարհանել են
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակներ...