«Կենտրոն» ՀԸ-ը կբողոքարկի ՀՌՀ-ի տուգանքը. տնօրենը համաձայն չէ որոշմանը
«Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը արձագանքել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կողմից հեռուստաընկերությանը 100 հազար դրամով տուգանելու որոշմանը՝ հայտարարելով, որ համաձայն չէ դրա հիմնավորումներին։
Հիշեցնենք, որ ՀՌՀ-ն հուլիսի 6-8-ը «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական թողարկումների մշտադիտարկման արդյունքում արձանագրել էր, որ նույն թեմայի լուսաբանումը գերազանցել է օրենքով սահմանված 25 տոկոսի շեմը։ Ըստ հանձնաժողովի՝ թողարկումների առանցքում եղել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթն ու դրա շրջանակում կատարված գործողությունները, ինչի համար հեռարձակողը տուգանվել է 100 հազար դրամով։
Արաբյանը, սակայն, պնդում է, որ ՀՌՀ-ն տարբեր իրադարձությունները սխալ է դիտարկել որպես մեկ թեմա միայն այն պատճառով, որ դրանք առնչվել են Գագիկ Ծառուկյանին։
«Պետական վեց տարբեր մարմնի կողմից շուրջ 70 ձեռնարկությունում իրականացված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես մեկ լրատվական թեմա կամ մեկ լուր։ Այն, որ որևէ ձեռնարկություն փակվել է կամ այնտեղ իրականացվել են քննչական գործողություններ, ինքնին առանձին նորություն է»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ օրինակ, «Մուլտի Ուելնես»-ի գործունեության դադարեցման մասին տեղեկությունը կարևոր էր այդ ընկերության հաճախորդների համար և չի կարող համարվել բացառապես Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուր։
Արաբյանը նաև մտահոգություն է հայտնել ՀՌՀ-ի որդեգրած մոտեցման վերաբերյալ՝ նշելով, որ նման տրամաբանությամբ կառավարության տարբեր նախարարությունների գործունեության մասին առանձին հրապարակումները ևս կարող են դիտարկվել որպես մեկ թեմա՝ պարզապես այն պատճառով, որ վերաբերում են կառավարությանը։
«Էպիկենտրոն» լրատվական թողարկումը, նրա խոսքով, որևէ նախապես պլանավորված լուսաբանում չի ունեցել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, այլ արձագանքել է պետական մարմինների ընթացիկ գործողություններին։
«Յուրաքանչյուրս մնացինք մեր դիրքորոշմանը։ ՀՌՀ-ն միաձայն ընդունեց վարչական ակտը, և «Կենտրոն» հեռուստաընկերությունը ստացավ երկրորդ նախազգուշացումը»,- նշել է Արաբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...