ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նորապատ բնակավայրի 5-րդ փողոցում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել է մոտ 100 քմ տարածքում ստորգետնյա պահեստի վերին երկաթբետոնե կառուցատարրերը․ առկա է դիզելային վառելիքի արտահոսք։
Պայթյունի հետևանքով տուժել է երկու անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, կանխել դիզելային վառելիքի արտահոսքը և իրականցրել հերթապահություն
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրափրկարարները 3-րդ հանրային լողափում փրկել են 5-ամյա երեխային
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։35-ին, Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երեխա...
Բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն․ ՆԳՆ Փրկարար ծառայություն
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տ...
Գելենջիկում ԱԹՍ-ի հարձակման զոհերի թիվը հասել է 6-ի, նրանցից 3-ը երեխաներ են
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի Արխիպո-Օսիպովկա ավանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ...
Բախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձ
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին...