ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մեզ չի սահմանափակի. Իսրայել
Իսրայելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև եթե համաձայնագիր կնքվի, ապա միևնույնն է այն չի սահմանափակի իր գործողությունները, եթե Թեհրանը վերականգնի միջուկային ծրագիրը կամ առաջ տանի բալիստիկ հրթիռների զարգացումը։
Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոենը հայտարարել է, որ երկիրը պարտավորված չէ որևէ պայմանագրով, որը չի ապահովում Իսրայելի լիարժեք անվտանգությունը։
«Նույնիսկ եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության գան, եթե Իրանը քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրի վերականգնման կամ բալիստիկ հրթիռների ծրագրի առաջխաղացման ուղղությամբ, մենք կհարվածենք»,- ասել է Քոենը։
Նրա խոսքով՝ Իսրայելը աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի առաջիկա երեք-չորս տարիներին վերանան Իրանի կողմից Հորմուզի նեղուցի և հուսիների կողմից Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հետ կապված սպառնալիքները։
Քոենը նաև խոսել է տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ միջանցքի ստեղծման ծրագրի մասին։ Նրա խոսքով՝ հնարավոր է ստեղծել ցամաքային երթուղի, որը Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քուվեյթը կմիացնի Միջերկրական ծովին, այնուհետև՝ Եվրոպային։
Իսրայելի նախարարը նշել է, որ իր երկիրը ցանկանում է, որպեսզի այդ ճանապարհն անցնի Իսրայելի տարածքով։ Նա հավելել է, որ այդ հարցը քննարկել է նաև ԱՄՆ-ի և Հունաստանի գործընկերների հետ։
Քոենի խոսքով՝ նման երթուղու համար հետաքրքրված են նաև Թուրքիան և Եգիպտոսը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...