Ռազմական

Հուլիսի սկզբից Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի բիզնեսի ավելի քան 400 հազար քմ պահեստային տարածք․ Forbes Ukraine

Հուլիսի սկզբից Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի բիզնեսի ավելի քան 400 հազար քմ պահեստային տարածք․ Forbes Ukraine
Ռուսաստանի հարձակումների հետևանքով հուլիսի սկզբից ի վեր Ուկրաինայում ոչնչացվել է ավելի քան 400 հազար քառակուսի մետր պահեստային և լոգիստիկ տարածք։ Այս մասին հայտնում է Forbes Ukraine-ը՝ վկայակոչելով…

Ռուսաստանի հարձակումների հետևանքով հուլիսի սկզբից ի վեր Ուկրաինայում ոչնչացվել է ավելի քան 400 հազար քառակուսի մետր պահեստային և լոգիստիկ տարածք։ Այս մասին հայտնում է Forbes Ukraine-ը՝ վկայակոչելով իր վերլուծական բաժնի հաշվարկները։


Պարբերականի տվյալներով՝ տուժածների թվում են Fozzy Group, Rozetka, Էպիցենտր, Նոր փոստ (Nova Poshta) ընկերությունները, ինչպես նաև հարյուրավոր ձեռնարկատերեր, որոնց ապրանքները պահվում էին խոշոր լոգիստիկ կենտրոններում։


Օգոստոսի 5-ի գիշերը ռուսական ուժերը, ըստ Forbes Ukraine-ի, իրականացրել են Կիևի և Կիևի մարզի լոգիստիկ ենթակառուցվածքների վրա ամենախոշոր հարձակումներից մեկը, որի հետևանքով ավերվել է ավելի քան ութ պահեստ և լոգիստիկ հանգույց։


Վնասված կամ ոչնչացված օբյեկտների թվում են Novus-ի լոգիստիկ կենտրոնը, «Էպիցենտր» ընկերության երկու լոգիստիկ համալիրները և կերամիկական սալիկների արտադրամասը, Rozetka-ի խոշորագույն պահեստը, ինչպես նաև Puma, Silpo, Liqui Moly, Toyota Ukraine և Denka Logistics ընկերությունների պահեստները։


Rozetka-ի համասեփականատեր Վլադիսլավ Չեչետկինը հայտարարել է, որ հարձակման հետևանքով ընկերության կրած վնասը գնահատվում է միլիարդավոր գրիվնաներով։


Forbes Ukraine-ի փոխանցմամբ՝ ռուսական լայնածավալ հարվածներից հետո Ուկրաինայի կառավարությունն ու խոշոր մանրածախ առևտրային ցանցերը սկսել են քննարկել հրատապ քայլեր՝ լոգիստիկ համակարգի պաշտպանությունն ուժեղացնելու և ապրանքների մատակարարման շարունակականությունն ապահովելու նպատակով։


Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանում տեղակայվել է ԿԺԴՀ-ի հրթիռային ստորաբաժանում՝ Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար. Reuters

Ռուսաստանի արևմտյան հատվածում սկսվել է Հյուսիսային Կորեայի հրթիռային ստորաբաժանման տեղակայումը, որը, ըստ ամենայնի, կարող...

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250