Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդը սպառնում է իրեն ցած նետել Կիևյան կամրջից
Արդեն կես ժամ է, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ համոզում են Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի: Shamshyan.com-ի հաղորդմամբ տղամարդն անցել է կամրջից այն կողմ և սպառնում է իրեն ցած նետել: Այս պահին պարեկներին և փրկարարներին միացել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու փորձում են հասկանալ նրա այդ քայլի դրդապատճառները:
Նմանատիպ հոդվածներ
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Բուժկենտրոնը՝ Արցախում ծանր վնասվածք ստացած երեխայի վիճակի մասին. մանրամասներ
Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով...
Խոշոր հրդեհ Երևանի բնակելի շենքի տանիքում, բնակիչներին տարհանել են
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակներ...
Տաթև-Կապան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով արգելափակված մեքենաները դուրս են բերվել
Հունվարի 21-ին, ժամը 16։05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտ...