Կաթողիկոսի դատավարությունից առաջ Եկեղեցին դիմում է իշխանություններին
Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաև Դամասկոսի, Քյոլնի և Բաղդադի թեմերի առաջնորդները հայտարարություններով են հանդես եկել՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթին։
Տաթև եպիսկոպոս Հակոբյանը նշել է, որ խոր մտահոգությամբ և ամոթի զգացումով է հետևում Հայաստանում ընթացող դատական գործընթացին։ Նրա խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը, և պետության ցանկացած միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին հակասում է իրավական պետության սկզբունքներին։
Եպիսկոպոսը նաև հայտարարել է, որ Արցախի կորստից հետո ազգային համախմբման փոխարեն իշխանությունները թիրախավորում են Եկեղեցին՝ այն հաստատությունը, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի կարևորագույն հենասյուներից մեկը։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը վնասում է նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը, հատկապես քրիստոնեական աշխարհում։
Միաժամանակ հայտարարություն են տարածել նաև Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Բաղդադի թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը։
Նրանք նշել են, որ նախատեսվող դատավարությունը մտահոգություն է առաջացնում ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների, այլև բոլոր նրանց շրջանում, ովքեր կարևորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարական պետության սկզբունքները։
Հայտարարության հեղինակները շեշտել են, որ Եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց պետք է լինի բացառապես հիմնավորված և համապատասխանի ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ միջազգային իրավունքի պահանջներին։ Նրանց համոզմամբ՝ պետություն–եկեղեցի հարաբերություններում առկա խնդիրները պետք է լուծվեն փոխադարձ հարգանքի, երկխոսության և սահմանադրական սկզբունքների պահպանման ճանապարհով, այլ ոչ թե քրեական հետապնդումների միջոցով։
Եպիսկոպոսները կոչ են արել ՀՀ իշխանություններին առաջնորդվել օրինականության սկզբունքներով և ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել հասարակական պառակտումը կամ վտանգել երկրի հոգևոր և հասարակական կայունությունը։ Նրանք նաև դիմել են քույր եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցներին՝ ուշադրությամբ հետևելու զարգացումներին և աջակցելու առողջ երկխոսության ձևավորմանը։
Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 7-ին, նախատեսված է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատական քննությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...