«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
Միջազգային իրավաբան և իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ օգոստոսի 7-ը հայոց պատմության մեջ կարող է արձանագրվել որպես «վտանգավոր շրջադարձի օր»։
Ամստերդամը, անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և մյուս հոգևորականների նկատմամբ ընթացող դատական գործընթացին, նշել է, որ չի կարող լռությամբ հետևել տեղի ունեցողին։
Նրա խոսքով՝ Կաթողիկոսի դատարանի առջև կանգնելը «սովորական դատական նիստ չէ», այլ հարց է, որը, ըստ նրա, առնչվում է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքի սկզբունքներին։
Ամստերդամը նշել է, որ պետությունը և Եկեղեցին պետք է լինեն տարանջատված, իսկ կրոնական կառույցների ինքնավարությունը պետք է պաշտպանված լինի։
Նա նաև պնդել է, որ պետական համակարգի կողմից հոգևոր առաջնորդի նկատմամբ ցանկացած քաղաքական ճնշում կարող է վնասել արդարադատության և օրենքի գերակայության սկզբունքներին։
«Հայոց Կաթողիկոսությունը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի ինքնության և գոյատևման կարևոր հենասյուներից մեկը»,- գրել է Ամստերդամը՝ ընդգծելով, որ Եկեղեցու դեմ գործընթացները կարող են ունենալ ծանր հետևանքներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատական քննությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...