Քաղաքականություն

Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ

Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը  տեղեկացնում է, որ  ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։«Էդգար Ղազարյանը ներկայացրել էր մի միջնորդություն, որը ենթակա է�…

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը  տեղեկացնում է, որ  ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։


«Էդգար Ղազարյանը ներկայացրել էր մի միջնորդություն, որը ենթակա էր քննարկման, այդ հիմքով նախապես նշանակված վերդիկ կայացնելու համար նախատեսված նիստը տեղափոխվել էր այսօր։ Մենք գիտենք, որ պետք է միջնորդությունը քննարկենք, եկել ենք միջնորդության քննարկմանը, բայց այդպես էլ չհասկացանք՝ այդ միջնորդության ճակատագիրն ի՞նչ եղավ։ Դատարանը միանգամից հայտարարեց, որ հեռանում է վերդիկ կայացնելու, կայացրեց վերդիկ, որի հետ մենք, մեղմ ասած, համաձայն չենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Մելիքյանը։


Նրա փոխանցմամբ՝ դատավճիռը պարտադիր բողոքարկվելու է։


Հարցին,թե սա զուգադիպությո՞ւն, թե՞ պատահականություն է համարում՝ հաշվի առնելով այն, որ  Էդգար Ղազարյանի ակտիվ քաղաքական գործունեությունը, Մելիքյանն արձագանքեց․


 «Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ վաղը՝ օգոստոսի յոթին,  Վեհափառ է նստեցնելու մեղադրյալի աթոռին։ Մենք,  համենայնդեպս, իրավապաշտպաններս  այնքան ապօրինություններ ենք տեսել, որ  ինքնին այդ փաստը այդպիսին չէ։  Մեր պատկերացմամբ, ակնհայտ ապօրինի է այս վերդիկտը։ Վստահ եմ, որ որոշակի ու կարևորություն ունի այստեղ նաև այն հանգամանքը, որ Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի պատգամավոր է և  Ազգային ժողովում առաջին օրերը ցույց են տալիս, որ Էդգար Ղազարյանը, մեղմ ասած, իր ակտիվությամբ անհարմարություններ է պատճառում որոշակի անձանց։ Այս հանգամանքը համարում եմ խիստ կարևոր»։


Մելիքյանը հայտարարեց, որ սա համարում են Էդգար Ղազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման շարունակականության դրսևորում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250