Թրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին գոհ է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի աշխատանքից՝ հերքելով նրա վերաբերյալ տարածված տեղեկությունները։
«Կեղծ լուրերը, ինչպես միշտ, տարածում են կեղծ և ամբողջովին անհիմն խոսակցություններ։ Ես չափազանց գոհ եմ Փիթ Հեգսեթի կատարած աշխատանքից»,- գրել է Թրամփը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները, այդ թվում՝ Վենեսուելայի և Իրանի ուղղությամբ իրականացված գործողությունները, իր գնահատմամբ, հաջող են եղել։
Թրամփը նաև քննադատել է The Washington Post-ին՝ պնդելով, որ պարբերականի հրապարակումը Հեգսեթի վերաբերյալ կեղծ է։ Նա հայտարարել է, որ պաշտպանության նախարարը մեծ հարգանք է վայելում զինված ուժերում և բարեփոխումներ է իրականացրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, թե Թրամփը դժգոհություն է հայտնել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի աշխատանքից և պարզաբանումներ է պահանջել, թե ինչու են ԱՄՆ զինամթերքի պաշարները այդքան քիչ։ Թրամփը հերքել է այդ տեղեկությունը՝ այն անվանելով կեղծ։
Թրամփը հավելել է, որ Հեգսեթի ղեկավարությամբ ԱՄՆ զինված ուժերում ավելացել է զինծառայողների հավաքագրումը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...