Սպանություն՝ Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդու պարանոցը կտրված են գտել
Այսօր՝ հունվարի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենան պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ճանապարհին այդ քաղաքացին մահացել է։ Կատարվածի մասին «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Օվակյանն է։
Համայնքային ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։ Lրատվականի տեղեկություններով՝ նա 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. մեքենան մխրճվել է սննդի կետի մեջ
Այսօր՝ հունվարի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34...
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի հարակից շրջանում
Այսօր` հունվարի 19-ին, Ջերմուկ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությ...
Տաթև-Կապան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով արգելափակված մեքենաները դուրս են բերվել
Հունվարի 21-ին, ժամը 16։05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտ...