Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. մեքենան մխրճվել է սննդի կետի մեջ
Այսօր՝ հունվարի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Աբելյանը Սարյան փողոցում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Երևանյան խոհանոց»-ի տարածք։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չանցնեն տարածք, քանի որ ավերածության արդյունքում բարձր լարման էլեկտրական լարերը պոկվել էին, ու եթե պարեկները տեղում ծառայություն չիրականացնեին, ապա քաղաքացիները կանցնեին այդ հատվածով, և չէր բացառվի, որ կլիներ հոսանքահարման դեպք։ Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին
Շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկներ...
Բուժկենտրոնը՝ Արցախում ծանր վնասվածք ստացած երեխայի վիճակի մասին. մանրամասներ
Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով...
Սպանություն՝ Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդու պարանոցը կտրված են գտել
Այսօր՝ հունվարի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի...
Տաթև-Կապան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով արգելափակված մեքենաները դուրս են բերվել
Հունվարի 21-ին, ժամը 16։05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտ...